Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Արդյունավետ կառավարում, ազգային մտածողություն և կամք՝ ու մեր առկա հարցերից շատերը կլուծվեն շատ արագ

Արդյունավետ կառավարում, ազգային մտածողություն և կամք՝ ու մեր առկա հարցերից շատերը կլուծվեն շատ արագ
17.10.2024 | 16:22

Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք:

Բավական է նայել ցանկացած օր քաղաքային ճանապարհներին` անձրևաջրերից մինչև վթարներ:

Մինչդեռ այս փոքր քաղաքը արդյունավետ կառավարելը ոչ մի արտառոց բան չէ: Մասնագետներ էլ կան, գիտելիք էլ, բայց ոչ՝ դե-ֆակտո իշխանության մոտ, ովքեր այս ամենի պատասխանատուներն են:

Բայց ես այլ բանի մասին եմ ուզում հիշեցնել:

Եթե որևէ ուժ ունակ չէ կառավարել Հայաստանի ամենալավ ենթակառուցվածք ու ռեսուրս ունեցող քաղաքը, ապա ինչպե՞ս այն կարող է կառավարել ողջ պետություն, որը պատերազմում է Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ:

Հարցը հռետորական է, թեև ունի շատ հստակ պատասխան: Իմիջիայլոց, 2020 թ. պատերազմի պարտությունը շատ հեշտ բացատրվում է նաև կառավարման ունակության բացակայությամբ:

Արդյունավետ կառավարում, ազգային մտածողություն և կամք՝ ու մեր առկա հարցերից շատերը կլուծվեն շատ արագ:

Սա առաջին հերթին մեր բոլորի` ազգային ուժերի գործն է:

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 4218

Մեկնաբանություններ